211652_close_icon
views-count2638 դիտում article-date 16:07 03-05-2016

Քաղաքական դաշտը այն տեղը չէ, որ մեկը տուալետ գնա, գա, տեսնի` իր տեղը զբաղեցրել են. Լյովա Խաչատրյան

Վարդան Օսկանյանի «Համախմբում» նոր կուսակցության ստեղծումը պատգամավոր Լյովա Խաչատրյանի համար զարմանալի չէ ու նա ողջունում է նոր քաղաքական միավորի ստեղծումը: Կանխատեսումներին, որ «Համախմբում»-ը զբաղեցնելու է ԲՀԿ-ի տեղը, Լյովա Խաչատրյանը կատակով արձագանքեց. «Թատրոնո՞ւմ ենք, թե՞ սեղանի շուրջ, որ ինչ-որ մեկը մի պահ գուցե տուալետ գնալու համար դուրս գա, տեղը նստեն»: Անդրադառնալով դաշնակցական Աղվան Վարդանյանի` ընտրակաշառք չբաժանելու ջենտլմենական համաձայնագիր ստորագրելու առաջարկին՝ Լյովա Խաչատրյանը նկատեց. «Ջենտլմենական համաձայնագիր ստորագրելու համար պետք է ջենտլմեն լինել: Այսօրվա խամաճիկ քաղաքական դաշտում գտնել ջենտլմեններ, շատ դժվար է»,-ասաց նա ու նշեց, որ ժողովրդին խաբելու, կաշառելու ժամանակներն անցել են և քաղաքական ուժերն ինչ պայմանավորվածության էլ գան, ժողովուրդը գիտի՝ ինչ է անում:

Նմանատիպ նյութեր