211652_close_icon
views-count2836 դիտում article-date 10:28 18-11-2015

Գերմանիան դուրս է բերում Թուրքիայի տարածքից իր ԶՀՀ-ները

Գերմանիան պատրաստվում է Թուրքիայի տարածքից դուրս բերել իր զենիթահրթիռային համալիրները, տեղեկացնում է Anadolu գործակալությունը: Պատճառն այն է, որ ավարտվում է պայմանագրով նախատեսված Թուրքիայում գերմանական ԶՀՀ-ների տեղակայման 3-ամյա ժամկետը: Հիշեցնենք, որ 2012 թվականին Անկարան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ իր տարածքում ԶՀՀ-ներ տեղակայելու խնդրանքով, ինչից հետո Գերմանիան, Նիդեռլանդները և ԱՄՆ-ն 2-ական հակահրթիռային համակարգեր էին տեղակայել Թուրքիայում՝ Սիրիայի սահմանին մոտ:

Նմանատիպ նյութեր