211652_close_icon
views-count1079 դիտում article-date 17:00 19-11-2015

Հայաստանի բնության պետական թանգարանում կայացավ «Բնությունը մեր մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը. ֆոտոռեպորտաժ

ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կայացել է «Բնությունը մեր մեջ» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ուսանողների աշխատանքները, տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ցուցանմուշների դիտումից հետո ելույթով հանդես են եկել Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ, պրոֆեսոր, Էդուարդ Սեդրակյանը, նկարիչների միության անդամ, դոցենտ Թադևոս տեր-Մեսրոպյանը և Ակադեմիայի ուսխորհրդի նախագահ Անահիտ Նազլուխանյանը: Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից նկարչական աշխատանքների հեղինակներին շնորհվել են պատվոգրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր