211652_close_icon
views-count15804 դիտում article-date 21:12 24-03-2018

«ՀայART» մշակութային կենտրոնում բացվեց 18-ամյա լուսանկարիչ Նաիրի Մանուկյանի «Հայոց տուն» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 24-ին, Երևանի «ՀայART» մշակութային կենտրոնում բացվեց 18-ամյա լուսանկարիչ Նաիրի Մանուկյանի «Հայոց տուն» խորագիրը կրող անհատական աշխատանքների 2-րդ բարեգործական ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակին: Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհված հերոս տղաների հիշատակը: Ցուցահանդեսի ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, փաստաբան Հայկ Եգանյանը, հոգեբան Զինա Թորոսյանը, դերասանուհի Աննա Գևորգյանը, «Միսս Արմենիա» Լիլի Սարգսյանը և այլոք: Իր լուսանկարներում Նաիրի Մանուկյանը անդրադարձել էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին՝ հանձինս Շանթ Ղազարյանի և Հարություն Բադալյանի: Բարեգործական ծրագրին իր ներդրումով միացել էր նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Ցուցահանդեսի ողջ հասույթը ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում բարեգործական ծրագրերի իրականացմանը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+

Նմանատիպ նյութեր