66722 դիտում
21:36 19-11-2015
Կոտայքի մարզում 3 հոգու ինքնաձիգով սպանած ԱԺ նախկին պատգամավորի քրոջ որդին դատարանի որոշմամբ կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայրապետ Սեփոյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արիս Սիսակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Հ. Սեփոյանը , ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/17/70557/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 17-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության և արագ հակազդման բաժնի աշխատակիցները, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժնի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ տաք հետքերով ձեռնարկելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, ոստիկանության Հրազդանի բաժին էին բերման ենթարկել 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանին:
Հ. Սեփոյանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ էր, ով կասկածվում էր երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզի Հանքավանի վարչական տարածքում իր մոտ եղած ինքնաձիգով Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և մեկ հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին սպանելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Սեփոյանի քեռին ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանն է: Նրա մոտ ազգականն է նաև ԱԺ ներկայիս պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Եթե ոստիկաններն ու քննիչները ճիշտ և օպերատիվ չգործեին, Հայաստանից դուրս մեկնող սահմանային անցակետերը չփակեին, չհայտարարեին ուժեղացված ծառայություն, ապա չէր բացառվում, որ 3 հոգու սպանությունը շարունակություն ունենար՝ ավարտվեր վենդետայով»:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև Վազ 2121 մակնիշի 80 DD 004 համարանիշի ավտոմեքենան, որով սպանություն կատարելուց հետո Հ. Սեփոյանը դիմել էր փախուստի: Հայտնաբերվել էր նաև Audi մակնիշի 34 DO 475 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավոր եղբայրները տեղափոխվելիս էին եղել հիվանդանոց, որի մեջ էլ մահացել էին: Audi-ի հետնամասին կար նաև կրակված հետք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Սեփոյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել էր նաև՝ որտեղ է նետել հանցագործության գործիք ավտոմատը, որը ոստիկանները հայտնաբերել էին Մարմարիկ գետում, ինչպես նաև ավտոմատի պահունակը:
Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էր «Վինչեստեր» տեսակի հրացան, որը, ըստ տեղեկությունների, պատկանում էր սպանվածներին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+