211652_close_icon
views-count2357 դիտում article-date 08:14 20-11-2015

Իշխանությունները խիստ անակնկալի են եկել մարզերում տիրող պասիվությունից. «Իրատես de facto»

«Ասում են, թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ իշխանությունները համապատասխան մարմինների, սոցիոլոգների օգնությամբ ներքին-իրական սոցհարցումներ են անցկացնում (որոնք չեն հրապարակվում), որ հասկանան ժողովրդի տրամադրությունը՝ սպասվող «թվանկարչության» ժամանակ ճիշտ «վրձիններ» օգտագործելու համար, գրում է «Իրատես de facto» թերթը ու հավելում. «Մեր տեղեկություններով, իշխանություններն այս անգամ խիստ անակնկալի են եկել մարզերում տիրող պասիվությունից, քաղաքային համայնքներում եղած քիչումիչ ակտիվությունն էլ «ոչ»-ի կողմնակիցներով է պայմանավորված: Ասում են նաև, թե հանձնարարված է մարզպետներին, գյուղապետներին, ամեն գնով «արթնացնել» համայնքների ժողովրդին, որ գնան՝ թեկուզ «ոչ» ասել, մնացածն իրենք «գիտեն՝ ինչ անեն»:

Նմանատիպ նյութեր