873 դիտում
12:52 20-11-2015
«Զինանոց-2015» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Գևորգ Հ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 20 և 5.45 մմ տրամաչափի 55 փամփուշտ:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Արամ Ղ.-ն կամավոր հանձնել է «Իժ-58» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
***
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 25-րդ կմ-ում` Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող կիսաքանդ շինությունում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաշեն կրակող սարք, 2 արկ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 26 և 5.45 մմ տրամաչափի 52 փամփուշտ:
Կատարվում է հետաքննություն:
***
Մի քաղաքացուց ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի գազի գրասենյակի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 2 ինքնաշեն նռնակ, 3 ԴՇԿ, 7.62 մմ տրամաչափի 22 և 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտ:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ն. Թալինի /Դաշտադեմ/ քարվանսարայի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ հայտնաբերել է ինքնաշեն կրակող սարք, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 3 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 67 փամփուշտ:
***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Արմենակ Խ.-ն կամավոր հանձնել է 2 ական, 9 հակատանկային ական, մեծ տրամաչափի 1 և 5.45 մմ տրամաչափի 68 փամփուշտ:
***
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Գարիկ Ա.-ն կամավին հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 51, 5.45 մմ տրամաչափի 398 փամփուշտ, «Ֆ1» տիպի 4 նռնակ, «ՏՆՏ-11-49» գրառմաբ 5 նռնակ, «15-75» գրառմամբ 1 նռնակ, «245-3-79» գրառմամբ 1 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 10 պայթուցիչ և ինքնաձիգի մեկ դատարկ պահունակ:
***
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Գոռ Բ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, 16 մմ տրամաչափի «ԻԺ-18-ե» որսորդական ողորկափող հրացան:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1178 դիտում
10:22 23-10-2015
«Զինանոց-2015» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
1229 դիտում
20:40 27-10-2015
«Զինանոց-2015» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
1050 դիտում
20:40 30-10-2015
«Զինանոց-2015» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված