970 դիտում
18:17 20-11-2015
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան մեծահամբավ երաժիշտներ
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան մեծահամբավ երաժիշտներ՝ ջութակահար Ալեքսանդրա Սումը (Ֆրանսիա) և դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա/Իտալիա)։
Կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը, Ջութակի կոնցերտը, Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Համերգը նվիրվում է անվանի ռուս դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի 100-ամյակին։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Նմանատիպ նյութեր
1718 դիտում
17:34 27-11-2015
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա մեծահամբավ դիրիժորի ղեկավարությամբ
12706 դիտում
13:10 20-06-2017
«Հիանալի նվագախումբ է, շատ շնորհալի երաժիշտներ են». Գիա Կանչելին՝ Երիտասարդական նվագախմբի մասին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»