211652_close_icon
views-count1718 դիտում article-date 17:34 27-11-2015

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա մեծահամբավ դիրիժորի ղեկավարությամբ

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա մեծահամբավ դիրիժոր Վահագն Պապյանի (Իսրայել) ղեկավարությամբ։ Վահագն Պապյանը ոչ միայն կղեկավարի համերգը, այլև հանդես կագա որպես մենակատար։ Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի նախերգանքը, Դաշնամուրի կոնցերտ թիվ 21-ը (մենակատար՝ Վահագն Պապյան), Կամիլ Սեն-Սանսի Սիմֆոնիա թիվ 3 «Երգեհոնով սիմֆոնիա» ստեղծագործությունը (Հովհաննես Մանուկյան/երգեհոն)։ Երեկոն կայանում է Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր