9255 դիտում
18:38 20-11-2015
Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում «Սովետի» ժամանակվա «սվետաֆորները» տապալվեցին. փոխարենը տեղադրվեցին նոր թվային լուսացույցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղը` նոյեմբերի 21-ից Երևան քաղաքի Փափազյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկությունը կարգավորվելու է նոր թվային լուսացույցներով:
Նշված խաչմերուկում օրվա ցանկացած ժամին երթևեկությունը վերածվում էր «աջափսանդալի»:
Որոշ վայ վարորդներ ոնց ուզում, երբ ուզում, գրոհում էին խաչմերուկի վրա, իսկ շատ դեպքերում նշված խաչմերուկում տեղի էին ունենում ոչ միայն ճանապարհատրանսպորտային պատահարներ, այլև խցանումներ:
ԽՍՀՄ տարիներից գործող լուսացույցներն այսօր ապամոնտաժվեցին և փոխարենը տեղադրվեցին նոր ժամանակակից, վարորդների և հետիոտների համար հասանելի թվատախտակով լուսացույցներ:
Աշխատանքները կատարվել են ՀՀ ոստիկանության «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
964 դիտում
18:55 11-12-2024
Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում լուսացույցներ կտեղադրվեն