211652_close_icon
views-count36717 դիտում article-date 22:07 20-11-2015

Ասատրյան կրտսերը միլիոնատիրոջ տուն է այրել. հայազգի «օրենքով գողերի» ընտանիքում լարված մթնոլորտ է. Armlur.am

НТВ գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում քրեական հեղինակություններ են ձերբակալվել: Աղբյուրը հայտնում է, որ նրանց մեջ են «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի որդին՝ Սերգեյ Ասատրյանը և քրեական հեղինակություն Արթուր Բաղդասարյանը: Նրանք ձերբակալվել են շորթման կասկածանքով: Տեղեկացվում է նաև, որ Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ ծագումով Վրաստանից 29-ամյա և 41-ամյա կասկածյալների ձերբակալումը տեղի է ունեցել նախօրեին: Ձերբակալվածները փորձել են մոսկվացուց 1,2 մլն դոլար շորթել: Քննության տվյալներով՝ կասկածյալները այրել են մի միլիոնատիրոջ պատկանող մերձմոսկովյան առանձնատունը: Տուժածը, իր կյանքի համար անհանգստանալով, համաձայնել է կատարել շորթիչների պահանջները և տվել է նրանց պահանջած գումարը: Ամենայն հավանականությամբ՝ քրեական հեղինակությունները կկալանավորվեն: Մանրամասներն` [url=http://armlur.am/447853/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր