211652_close_icon
views-count3175 դիտում article-date 10:01 21-11-2015

Գերմանիայի Բունդեսլիգա. «Բորուսիան» մրցաշրջանում 2-րդ պարտությունը կրեց. տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրը մեկնարկեց սենսացիայով. Առաջնության 2-րդ հորիզոնականում գտնվող Դորտմունդի «Բորուսիան» Համբուրգում 1:3 հաշվով պարտվեց տեղի համանուն թիմին: 1-ին խաղակեսում «Համբուրգը» իր կազմակերպված խաղի և դորտմունդցիների պաշտպանների անփույթ գործողությունների շնորհիվ 2 անպատասխան գոլ խփեց: 2-րդ խաղակեսում Մատս Հումելսը շատ գեղեցիկ ինքնագոլով էլ ավելի ծանր վիճակի մեջ դրեց «Բորուսիային»: Միայն երրորդ գոլից հետո դորտմունդցիները սկսեցին ակտիվ գործել: Հատկապես տպավորիչ էր հանդիպման վերջին 10 րոպեն, որի ընթացքում «Բորուսիան» բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց, սակայն դրանցից միայն մեկը պսակվեց հաջողությամբ. աչքի ընկավ Օբամեյանգը, որը իր գոլերի քանակը առաջնությունում հասցրեց 15-ի և միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը: Առանձին պետք է նշել «Համբուրգի» դարպասապահ Ռենե Ադլերին, որը խաղավերջում մի քանի ֆանտաստիկ սեյվ կատարեց: Այս պարտությունից հետո «Բորուսիան» 29 միավորով շարունակում է մնալ 2-րդ տեղում, իսկ «Համբուրգը» 18 միավորով 7-րդն է: [b]Գերմանիայի Բունդեսլիգա, 13-րդ տուր [/b] «Համբուրգ» - «Բորուսիա»՝ 3:1 Պյեր-Միշել Լասոգա, 19 (11մ), Լյուիս Հոլտբի, 41, Մատս Հումելս, 55 (ինքնագոլ) – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 86
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր