211652_close_icon
views-count16433 դիտում article-date 10:24 21-11-2015

Արտառոց դեպք Ձորաղբյուրում. 3 ճիվաղներից մեկը դանակով հարվածել է տաքսու վարորդի պարանոցին. բժիշկների շնորհիվ նրա կյանքը փրկվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Արեշ 29 փողոցի բնակիչ, 60-ամյա Սուրեն Հակոբյանն է, ով իր վիճակի չի եղել կատարվածի մասին տեղեկություններ տալ: Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ Ս. Հակոբյանը իրեն պատկանող Mercedes մակնիշի 34 ZA 937 համարանիշի ավտոմեքենան օգտագործում է որպես տաքսի և երեկ, ժամը 22:20-ի սահմաններում Երևանի Արցախի պողոտայից 3 երիտասարդներ խնդրում են իրեն, որպեսզի 3000 դրամի դիմաց իրենց տեղափոխի Ձորաղբյուր գյուղի ամառանոցային հատված: Հասնելով Ձորաղբյուր՝ երիտասարդները Ս. Հակոբյանին հայտնել են, որ չեն կարողանում կողմնորոշվել իրենց ուզած հասցեում և խնդրել են, որպեսզի ճանապարհը շարունակեն ոտքով, սակայն մեքենայի մեջ երիտասարդներից մեկը հարցրել է վարորդին, թե արդյոք 20 հազար դրամի մանր նա ունի, թե ոչ, և այդ պահին երիտասարդներից մեկը, որը նստած է եղել ավտոմեքենայի հետևի նստատեղին, իր մոտ եղած սուր կտրող գործիքով հարվածել է վարորդի պարանոցին և ընկերներով դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը կատարած 3 ճիվաղները վարորդից գումար չեն պահանջել, ավտոմեքենայից և նրա մոտից ոչինչ չեն հափշտակել: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում քննիչ Ն. Մանտիկյանի կողմից հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր