16615 դիտում
10:55 21-11-2015
Հակառակորդի գնդակից վիրավորված եւ կյանքի կռիվ մղած 18-ամյա Արմանը մոր հետ այնքան ծանր պայմաններում է ապրում, որ հիմա էլ գոյատևման պայքար է մղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի գնդակից 4 ընկերներին կորցրած 18-ամյա Արման Ստեփանյանն էլ ոտքից էր վիրավորում ստացել:
Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Այսօր էլ տնային պայմաններում է բուժում ստանում: Բայց ոչ միայն տուն չունի, այլեւ այնպիսի սոցիալական ծանր պայմաններում է ապրում, որ մայր եւ որդի գոյատեւման խնդիր ունեն: Ստեղծված իրավիճակը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հուզված ներկայացրեց ԼՂՀ ժամկետային զինծառայող, 18-ամյա Արման Ստեփանյանի մայրը՝ 52-ամյա Արմանուշ Սիմոնյանը:
Նա պատմեց, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին թշնամու կողմից TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել էին 4 զինծառայողներ և կային նաև վիրավորներ:
Վիրավորներից մեկն էլ Ա. Ստեփանյանն է, ով ձախ ոտքից մինչև ծունկը վիրավորվել էր և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել էր Երևանի Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ: Այժմ Արմանը գտնվում է ժամանակավոր արձակուրդում՝ տանը, որպեսզի ստանա բուժում: Մայրը՝ Ա. Սիմոնյանը, 3-րդ կարգի հաշմանդամ է, իսկ ամուսինը մահացել է 2005 թվականին:
Մայր և որդի բնակվում են Կոտայքի մարզի Զովունի գյուղի 21 փողոցում, թիվ 23 վագոն տնակում: Նշված տնակը իրենցը չէ, այլ մի բարի մարդ տվել է, որպեսզի ժամանակավոր բնակվեն: Ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է, մայրը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմում էր, որ որդուն դժվար պայմաններում է մեծացրել. «Ուրախ գնաց բանակ՝ այն հույսով, որ վերադառնա, աշխատի, ընտանիք կազմի, բայց տեղի ունեցավ դժբախտություն. թշնամու արձակած հրթիռից զոհվեցին հայրենիքը պաշտպանող երիտասարդ զինվորներ, իսկ որդիս ստացավ ծանր վնասվածք:
[color=#EF2929]
Ես շնորհակալ եմ հոսպիտալի բժիշկներին, որ ամեն ինչ անում են որդուս ապաքինման համար, հույս են տալիս, որ կքայլի, պետք է նորից ծանր վիրահատություններ կատարվեն: Մենք ապրում ենք ծանր սոցիալական պայմաններում, անգամ տուն չունենք, հուսով եմ, որ բարեգութ մարդիկ օգնության ձեռք կմեկնեն մեզ և կկարողանանք հաղթահարել այս դժվարությունները:
Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնեմ Զովունու գյուղապետ Սերժիկ Ավետիսյանին, Զովունու դպրոցին և համագյուղացիներիս, որ ինձ և որդուս օգնում են»,- նշեց զինծառայողի մայրը:
Այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել 077 01-56-06 հեռախոսահամարով:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31815 դիտում
18:01 28-11-2015
Հակառակորդի գնդակից վիրավորված 18-ամյա զինվորի ընտանիքին օգնության ձեռք են մեկնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ