4002 դիտում
12:25 21-11-2015
6 տարի է՝ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի «մութ» էջերը չեն բացահայտվում. ի՞նչ է անում քննչական կոմիտեն այդ «մութ» էջերը բացահայտելու համար
6 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործը, թեեւ մի քանի ամիս է ինչ տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե, սակայն ոչ բացահայտվել է, ոչ էլ ձերբակալվածներ կան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը:
«Գուցե գործով շարժ կա, բայց ինձ այս պահի դրությամբ դեռ ընթացքին տեղյակ չեն պահում, բայց զգում եմ, որ ինչ-որ մի բան արվում է»,- ավելացրեց Գեւորգ Մհերյանի հայրը:
Մինչ այդ հայտնել էինք, որ Գ. Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պետրոս Մհերյանը: Նա նամակ էր հանձնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին:
Խոսելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության մասին, որն արդեն 5 տարի է, ինչ շարունակվում է, ասել էր. «Նախկինում քննությունը ծածկադմփոց է արվել: Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակվելուց հետո գործը 180 աստիճանով փոխվեց եւ ճիշտ քննություն է տարվում: Հիմա չեմ ցանկանում իրենց աշխատանքներին խանգարել, որովհետեւ մարդիկ աշխատում են: Իսկ ես դեռ հույսով սպասում եմ քննության ավարտին»:
Ավելի վաղ էլ Պետրոս Մհերյանը ասել էր, որ տեսաերիզում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են "ուրիշի գլխին սարքելու" մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»:
Նմանատիպ նյութեր
13489 դիտում
12:34 21-10-2014
5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործը վերցվելո՞ւ է ոստիկանության ձեռքից
15934 դիտում
13:19 07-03-2014
Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հայրը հանձնել է ոստիկանությանը
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին