211652_close_icon
views-count1433 դիտում article-date 15:17 21-11-2015

Մայրաքաղաքում բացվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին և կիսանդրու հեղինակ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանին: Եղիշե Թադևոսյանի կիսանդրին տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հայ գեղանկարչի համանուն փողոցում: Արարողության մասնակիցները նշել են, որ հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին մայրաքաղաքի բնակիչների համար կլինի նրա անցած ստեղծագործական ուղու յուրօրինակ վերհուշ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր