211652_close_icon
views-count4390 դիտում article-date 17:28 07-04-2018

Երևանում բացվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ- մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հուշատախտակը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և պաշտոնատար այլ անձինք ներկա են գտնվել մայրաքաղաքի Մաշտոցի պողոտա 60 հասցեում ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ անգնահատելի է Իզաբելա Դավթյանի դերը մանկաբուժության բնագավառում: Բազմափորձ բժշկուհու մասնագիտական բարձր որակավորման ու աշխատանքի գիտական կազմակերպման արդյունքում 1979թ. Երևանի հ. 3 մանկական կլինիկական հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի՝ համալրվելով տվյալ ժամանակաշրջանի ամենակատարելագործված սարքավորումներով և դառնալով ԽՍՀՄ լավագույն մասնագիտացված բուժհաստատություններից մեկը: Խորհրդային տարիների խոշորագույն արտադրական ու մարզամշակութային կառույցների կերտման գործում էլ մեծ ներդրում ունի Իզաբելա Դավթյանի ամուսինը՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանը: Ամուսինների դուստրը՝ Աիդա Խաչիկյանն իր երախտիքն է հայտնել հուշատախտակի բացման նախաձեռնության և Երևանի ավագանու կողմից այն հաստատելու համար: Անվանի ամուսինների հուշատախտակի բացման պատիվը վերապահվել է նրանց թոռանը՝ Էմիլ Վարդապետյանին:

Նմանատիպ նյութեր