211652_close_icon
views-count1711 դիտում article-date 15:56 21-11-2015

Չեռնոգորիան դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ին միանալու հրավեր կստանա. Մոսկվան դեմ է

Գերմանական Die Welt թերթը գրում է, որ դեկտեմբերի 1-ին կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը Չեռնոգորիան դաշինքին միանալու հրավեր է ստանալու: Թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը նամակներ է հղել ռազմական բլոկի միանգամից մի քանի պետություններին՝ նախազգուշացնելով, որ նախկին հարավսլավական հանրապետության միացումը ՆԱՏՕ-ին հանգեցնելու է Մոսկվայի և դաշինքի միջև հարաբերությունների վատթարացմանը: Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը Բելգրադում մամլո ասուլիսում հայտարարել է, որ ոչ մեկ, ներառյալ՝ Ռուսաստանը, իրավունք չունի միջամտել դաշինքի կազմ այս կամ այն երկրի ընդունման հարցին:

Նմանատիպ նյութեր