211652_close_icon
views-count9682 դիտում article-date 15:59 21-11-2015

Օքսֆորդի համալսարանի կանանց ռեգբիի թիմը մերկացած է խաղացել. տեսանյութ

Օքսֆորդի համալսարանի կանանց ռեգբիի խաղացողները բարեգործական օրացույցի համար մերկացած են խաղացել: Մերկ ռեգբիստների լուսանկարներով ձեւավորված օրացույցը վաճառքի է հանվելու, իսկ նրա ողջ հասույթը տրամադրվելու է աղեստամոքսային, մարսողական և ավելորդ քաշի խնդիրներ ունեցող մարդկանց օգնության հիմնադրամին: «Սա ոչ միայն պարզապես մարզում էր: Իմանալով, թե ինչ բարի նպատակներով է ծախսվելու օրացույցի վաճառքից ստացված գումարը, դա մեզ խթանեց, որպեսզի այս սառը եղանակին դաշտ դուրս գանք», ասել է թիմի ավագ Կարլի Բլիսը: Նշենք, որ նման ակցիաներ պարբերաբար են կազմակերպվում, որին մասնակցում են նաև այլ համալսարանների մարզիկ-մարզուհիները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր