Ղրղզստանում վթարային վայրէջք է կատարել Boeing-737-ը. կա 1 վիրավոր
Ղրղզստանի Օշ քաղաքում վթարային վայրէջք է կատարել ՌԴ Կրասնոյարսկից դեպի Օշ թռիչք կատարող Boeing-737 օդանավը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Օդանավի ուղևորները տարհանվել են: Տուժել է մեկ կին, ում հոսպիտալացրել են` բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
Դեռևս հայտնի չէ, թե քանի ուղևոր է եղել Avia Traffic ավիաընկերության օդանավում: Ըստ նախնական տվյալների` նրանց թիվը կարող էր կազմել 130-150 մարդ: