211652_close_icon
views-count1586 դիտում article-date 10:34 23-11-2015

Թուրքիայում փորձել են սպանել քրդամետ կուսակցության առաջնորդին

Թուրքիայի սահմանային Դիարբեքիր նահանգում անհայտ անձինք կրակել են այդ երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշին տեղափոխող ավտոմեքենայի վրա, հաղորդում է Reuters-ը: Փամփուշտներից մեկն ընկել է ավտոմեքենայի հետևի զրահապատ ապակու վրա: Կուսակցության առաջնորդը չի տուժել: Անձամբ Դեմիրթաշն այսպես է արձագանքել միջադեպին. «Մահն Աստծո որոշումն է»:

Նմանատիպ նյութեր