211652_close_icon
views-count4638 դիտում article-date 18:37 16-09-2016

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության ղեկավարի գլխավոր օգնականը

Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն կոչվող զինված խմբավորման (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալվել են Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարի գլխավոր օգնական Ալփ Ալթընորսը և ևս 6 մարդ: Պաշտոնյային ձերբակալել են Անկարայի իր տանը: Այս մասին գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» կայքը: Նշենք, որ թեև Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պարբերաբար հայտարարել է, որ իրենք չեն ներկայացնում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության շահերը, այնուամենայնիվ, պետությունը պարբերաբար մեղադրում է նրանց քուրդ զինյալների հետ կապերի համար:

Նմանատիպ նյութեր