211652_close_icon
views-count37759 դիտում article-date 12:15 23-11-2015

Ջերմաստիճանային ռեկորդներ Հայաստանում

Հանրապետության տարածքը վերջին երեք օրերին գտնվում է Աֆրիկայից ներթափանցած արևադարձային տաք օդային զանգվածխների ազդեցության գոտում, ինչի արդյունքում երեկ մի շարք շրջաններում գրանցվել են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Կապանում +22 (1966 +21,6), Իջևան +20,5(1963 +20,3), նշված գոտիներում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով : Արարատյան դաշտում և Երևանում սառը օդի լճացման արդյունքում տաք օդային զանգվածների ազդեցությունը թուլ է արտահայտվել, այստեղ երեկ գրանցվել է +13...+14 աստիճան տաքություն: Անտիցիկլոնի և տաք օդային զանգվածների ազդեցությունը կպահպանվի ողջ շաբաթվա ընթացքում, առաջիկա հինգ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն, նոյեմբերի 26-27-ին 3-4 աստիճանով կբարձրանան նաև գիշերային ջերմաստիճանները, ինչի արդյունքում մայրաքաղաքում և Արարատյան դաշտում գիշերը նույնպես ջերմաստիճանը կնդունի դրական արժեքներ: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր