1722 դիտում
19:09 11-01-2016
Հանձնարարվել է մայրաքաղաքի բոլոր կրթական և նախադպրոցական հաստատություններում արձակուրդի ավարտին ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 424 ՀՈԱԿ-ներից, ՊՈԱԿ-ներից և ՓԲԸ-ներից ֆինանսական խնդիրներ են գրանցվել 25-ում, որոնցից 12-ը հանրակրթական դպրոց է, 9-ը՝ մանկապարտեզ, 4-ը՝ երաժշտական և արվեստի դպրոց: Վերջիններին տրամադրվել է համապատասխան ֆինանսական աջակցություն, և վերոնշյալ բոլոր հաստատությունները տարին փակել են առանց պարտքերի:
Քաղաքապետը հանձնարարել է վերանայել համապատասխան կառույցների տնօրենների և անձնակազմի գործունեության գնահատման չափորոշիչները:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու մարմիններին հանձնարարել է մայրաքաղաքի բոլոր կրթական և նախադպրոցական հաստատություններում արձակուրդի ավարտին ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ:
Անդրադառնալով մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ սահմանված հսկողությանը՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հերթապահությունը մինչև հունվարի 13-ը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև հավուր պատշաճի նախապատրաստվել Հայոց բանակի օրվան և Սուրբ Սարգսի տոնին
նվիրված միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
1337 դիտում
15:59 25-01-2016
Հանձնարարվել է ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ` նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատություններում
4191 դիտում
23:18 23-05-2018
Ամփոփվել են Ֆրանկոֆոնիայի օրերը մայրաքաղաքի կրթական հաստատություններում
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»