211652_close_icon
views-count844 դիտում article-date 15:04 24-11-2015

Նոր Նորք վարչական շրջանում կայացել է սեմինար-քննարկում` «Հայը և իր երգը» թեմայով

Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում կայացել է սեմինար-քննարկում` «Հայը և իր երգը» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ ներկայացուցիչները, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը: Սեմինար-քննարկմանը ներկայացվել է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոների խորհուրդը, կարևորվել է տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման ընթացքում մշակված ճիշտ սցենարն ու մատուցումը, ինչպես նաև երգերի ընտրությունը: Ներկաներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից բաժանվել է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված «Հայը և իր երգը» մանկական երգարանը, որը ներառում է եկեղեցական-ազգային տոներին, սրբերին և բարեպաշտական սովորություններին, պատմական դրվագներին նվիրված 42 երգ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր