211652_close_icon
views-count5316 դիտում article-date 19:37 25-11-2015

Ռուբեն Հայրապետյան. Ալբանիայի հետ խաղի մեկնարկից 30 րոպե անց հասկացա, որ դավաճանություն է եղել.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ ամփոփելով հավաքականի ելույթները, խոսել է թիմում առկա խնդիրների մասին: Նա նշել է, որ ազգային ընտրանին խայտառակ վատ է ելույթ ունեցել: Ալբանիայի դեմ ընտրական վերջին խաղից հետո, Հայրապետյանի վկայությամբ, անգամ պատրաստ է եղել հրաժարական տալ: «Պետք է կարգի բերել հավաքականն ու վերացնել դավաճանությունը: Ալբանիայի դեմ խաղը մեծ ձախողում ու դժբախտություն էր մեզ համար: Մինչև մեղավորներին չհանենք ջրի երես, ոչնչի չենք հասնի»: ՀՖՖ նախագահի խոսքով, հավաքականում 2-3 նվիրյալ ֆուտբոլիստներ կան, որոնք միշտ պատրաստ են խաղալ մեծ էնտուզիազմով, բայց ֆուտբոլում կարևոր են բոլոր 11-ն էլ: Նա նշել է, որ մյուսները պարզապես քայլում են խաղադաշտում, չեն ցանկանում խաղալ: «Նախորդ ընտրական մրցաշարում ինչեր էին անում մեր ֆուտբոլիստները: Իսկ այս անգամ Պորտուգալիայի դեմ խաղում Կարլեն Մկրտչյանը պարզապես ոտքից բռնեց ու ընկավ, նա ոչ մի վնասվածք էլ չուներ, պարզապես փախավ: Ֆրանսիայի դեմ խաղում Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանը չէին ցանկանում խաղալ: Ես Սարգիս Հովսեփյանին խորհուրդ տվեցի նաև Ալբանիայի դեմ չօգտագործել նրանց, գուցե, այդպես ավելի լավ կլիներ»,- ըստ [url=http://www.mediamax.am/am/news/fathers_daughters/16226/]Մեդիամաքսի[/url]՝ հայտնել է Ռուբեն Հայրապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր