211652_close_icon
views-count1916 դիտում article-date 08:18 26-11-2015

«Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են, և դա բնական է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ վերջին ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են ընթանում ձեռնարկության ծախսերը նվազեցնելու նպատակով։ Այնուհետև թերթը հավելում է. «Նման քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ այս տարվա անցած տասը ամիսների ուղևորափոխադրումների նվազման արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը նվազել է առնվազն 7 մլն դոլարի չափով։ Ակնհայտ է, որ մինչև տարեվերջ այդ անկումը շարունակվելու է, և միամտություն կլինի կարծել, թե եկող տարի իրավիճակը կտրուկ կլավանա։ Կրճատումների լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»–ը զրուցեց օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանի հետ, ըստ որի, գործընթացն այլ կերպ է կոչվում. «Կրճատումներ չեն ընթանում։ Որևէ արտառոց բան չկա։ Օպտիմիզացիոն գորընթացներ են, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկացած այլ հիմնարկներում էլ իրականացվում են»։ Իրականում, սակայն, ինչպես էլ կոչենք «Զվարթնոց»-ում տեղի ունեցող զարգացումները, միևնույն է՝ փաստ է, որ դրանց արդյունքում ինչ-որ հաստիքներ վերացվում են, ծախսերն են կրճատվում, ուստի, անկախ ամեն ինչից, կրճատումների հետ գործ ունենք»։

Նմանատիպ նյութեր