211652_close_icon
views-count2571 դիտում article-date 12:02 26-11-2015

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Նազիկ Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանն աշխարհի առաջնության «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտի՝ ընդհանուր 230 կգ արդյունքով Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 22:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

Նմանատիպ նյութեր