1295 դիտում
21:28 26-11-2015
Հաստատվել է գալիք ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է.
-ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2016/2017 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Որոշումը կնպաստի հանրապետության տնտեսության, գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը:
-Պետական սեփականություն հանդիսացող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը: Այսպիսով՝ կկանոնակարգվեն այդ բնակարանների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կնախանշվի դրանցից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, կսահմանվի ծառայողական բնակարանների տրամադրման ընթացակարգը:
-ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը և էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը:
Ներկայումս ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև տվյալների փոխանակումները, հարցումները, արգելանքի կիրառումը, արգելանքից ազատումն իրականացվում է թղթային տարբերակով, ինչի համար պահանջվում է որոշակի ժամանակ, ինչն էլ իր հերթին առաջացնում է կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը: Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային եղանակը ծառայությունների միջև կապահովվի օպերատիվ աշխատանք, ինչպես նաև կնպաստի ժամանակի և դրամական միջոցների խնայմանը:
Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվել արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին: Հանրային խորհուրդը, մասնավորապես, առաջարկություններ և դիտողություններ կներկայացնի նախարարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների վերաբերյալ: Խորհուրդը հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ կքննարկի նաև հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ:
Կարևորելով նման խորհուրդների ստեղծումը Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ընդհանրապես պետք է ակտիվացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը բոլոր քաղաքական, տնտեսական գործընթացներում:
Նմանատիպ նյութեր
1537 դիտում
09:00 28-11-2024
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված