211652_close_icon
views-count3187 դիտում article-date 14:46 27-11-2015

ՖԻՖԱ-ն «Ռեալին» արգելել է 1 տարի նոր խաղացողներ հայտավորել

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել, որով Մադրիդի «Ռեալին» երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում, այսինքն՝ մեկ տար ժամկետով, արգելվել է նոր խաղացողներ գրանցել, հայտնում է El Mundo Deportivo-ն: Նման պատժի մադրիդյան ակումբը ենթարկվել է անչափահաս ֆուտբոլիստների հայտավորման կանոնակարգը խախտելու համար: Նշվում է, որ ՖԻՖԱ-ի որոշման պաշտոնական հայտարարության ժամկետը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ նմանատիպ խախտումների համար ավելի վաղ պատժվել էր «Բարսելոնան», որին արգելել էին նոր խաղացողներ հայտավորել մինչև 2016թ. հունվարը:

Նմանատիպ նյութեր