908 դիտում
17:00 27-11-2015
Ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության փորձարարական ծրագիր
«Տուբերկոլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի» շրջանակներում` Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ, հուլիսի 1-ից առողջապահության նախարարության կողմից ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության նոր, փորձարարական ծրագիր` նախկինում իրականացվող միջոցառումների փոխարեն:
Նոր ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» կողմից հիվանդների հետ կնքվել են համաձայնագրեր, բացվել են բանկային հաշիվներ և տրամադրվել բանկային քարտեր: Այսպիսով` հանրապետության մարզերում և Երևանում բուժման ամբուլատոր փուլում գտնվող տուբերկուլոզով շուրջ 700 հիվանդ ստանում է ֆինանսական աջակցություն:
ՀՀ մարզերում և Երևանում տուբերկուլոզի ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունները Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին յուրաքանչյուր ամիս տրամադրում են ամբուլատոր փուլում գտնվող տուբերկուլոզով հիվանդների բուժման հետևողականության վերաբերյալ տեղեկատվություն: Մասնավորապես` 90% բուժման հետևողականության ապահովման դեպքում դեղազգայուն հիվանդին ամսական փոխանցվում է 8000 ՀՀ դրամ, իսկ դեղակայուն հիվանդին` 13000 ՀՀ դրամ: Փոխհատուցվում են նաև պոլիկլինիկա այցելած բոլոր հիվանդների տրանսպորտաին ծախսերը` ելնելով պոլիկլինիկայի և բնակավայրի միջև ընկած հեռավորությունից և օգտվող տրանսպորտային միջոցների քանակից:
Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» մշտադիտարկման խմբի կողմից պարբերաբար վերահսկվում է բուժման հետևողականության վերաբերյալ տեղեկատվության հավաստիությունը և ծրագրի իրականացման արդյունավետությունը:
Նշենք նաև, որ Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների ավելացման պայմաններում նախատեսվում է տուբերկուլոզով հիվանդներին տրամադրվող գումարների ավելացում:
Նմանատիպ նյութեր
757 դիտում
19:13 21-02-2024
Բժշկական կրթության ոլորտում կներդրվի փորձարարական հետբուհական կրթական ծրագիր
1507 դիտում
14:51 24-03-2021
Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը նվազել է․ Առողջապահության նախարարություն
1003 դիտում
17:19 03-12-2014
«ԱՐԵԱԼ» համալիրում կիրականացվեն փորձարարական հետազոտություններ
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային