211652_close_icon

Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկի շինհրապարակից 32-ամյա տղամարդը 6-րդ հարկից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5641 դիտում article-date 17:38 29-04-2025
Երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկում շինարարության վայրում աշխատակիցը վասնավծքներ է ստացել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Բաբայանն ու Մամիկոն Սահակյանը: 

Մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը՝ նշված հասցեից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը պոլիտրավմա ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Սարգիս Ս.-ին: 

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 21:10-ի սահմաններում նշված հասցեում «Պրոֆ Մոնոլիտ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելիս Սագիս Ս.-ն, չպահպանելով անվտանգության ապահովման կանոնները՝ բետոնամղիչ ավտոմեքենայի խողովակը կոտրվելու հետևանքով նշված հարկից վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ: 
 
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր