13438 դիտում
11:36 28-11-2015
Նորք Մարաշում վնասազերծվածներից 30-ամյա Լիլիթի համագյուղացիները շոկի մեջ են. նրանից երբեք նման բան չեն սպասել. Լիլիթը ռադիոհաղորդավարուհի է. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Նորք Մարաշում վնասազերծված եւ ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 30-ամյա Լիլիթ Թորոսյանը լրագրող է: Նա Գյումրիի «Մարիամ» ռադիոկայանում հաղորդավարուհի է աշխատել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Արեւիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը:
Նա նշեց, որ լուրը լսելուց հետո բոլորը շոկի մեջ են հայտնվել, քանի որ Լիլիթից նման բան սպասել անհավատալի էր: «Երբ իմացանք, շոկ ապրեցինք: Մինչեւ հիմա ապշած ենք: Շատ դաստիարակված էր, բարձրագույն ավարտ: Ծնողներն էլ մինչեւ հիմա շոկի մեջ են, տանից են եկել, տարել»,- ասաց գյուղապետը:
Լիլիթն ապրում է մոր եւ հոր հետ: Ամեն օր գնացել է Գյումրի՝ աշխատանքի եւ վերադարձել տուն: Նա եղբայր էլ ունի, որը Գյումրիում է ապրում:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]հայտնել [/url]էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն: Նշված վայրում մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց: Նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել էր ուժեղացված հսկողության տակ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և կասկածվում էին, որ նախատեսում էին «տեռորիստական» գործողություններ կատարել մայրաքաղաքում: Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է վնասազերծել ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի և ՀՀ ԱԱԾ-ի