36117 դիտում
15:41 26-11-2015
Նորք Մարաշում վնասազերծվածներից 3-ը մի գյուղից են. գյուղապետը, հարազատները եւ համագյուղացիները շոկի մեջ են. նրանցից մեկի՝ Արթուրի կրտսեր զավակը 1.5 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Նորք Մարաշում երեկ՝ նոյեմբերի 25-ին վնասազերծված եւ ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ կասկածվող հանցախմբի անդամներից Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Արթուր Եղիազարյանը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը:
«Ավետիս Բարեյանը 2 երեխա ունի, անչափահաս են՝ մեկ աղջիկ և մեկ տղա: Հողագործությամբ էր զբաղվում: Վաղինակ Ստեփանյանն էլ 2 անչափահաս տղա ունի, էլի հողագործությամաբ էր զբաղվում: Օրավարձով գնում ու բերքահավաքին աշխատում էր:
Արթուր Եղիազարյանը եւս 2 անչափահաս երեխա ունի: Փոքրը 1.5 տարեկան է: Հողագործությամբ էր զբաղվում: Թե ես, թե համագյուղացիները, թե իրենց հարազատները շոկի մեջ են: Ոչ ոքից նման բան չէինք սպասում, բացարձակապես: Հարազատներն էլ խայտառակված վիճակի մեջ են: Բոլորը շոկի մեջ են»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]հայտնել [/url]էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նշված վայրում մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց: Նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել էր ուժեղացված հսկողության տակ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և կասկածվում էին, որ նախատեսում էին «տեռորիստական» գործողություններ կատարել մայրաքաղաքում:
Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71302/]տեսանյութ[/url], թե ինչպես է վնասազերծել ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներին:
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի և ՀՀ ԱԱԾ-ի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը