211652_close_icon
views-count2146 դիտում article-date 16:46 28-11-2015

Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելություններից

Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Ռուսաստան այցելություններից կամ միայն շատ անհրաժեշտության դեպքում մեկնել ՌԴ, հաղորդում է Ria Novosti-ն: Հայտարարության մեջ ասված է. «Նոյեմբերի 24-ից Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լարված հարաբերությունների իրավիճակի հետ կապված՝ մեր քաղաքացիները խնդիրներ են ունենում Ռուսաստան մեկնելիս: Մինչև իրավիճակի հարթումը խորհուրդ է տրվում հետաձգել իրենց ուղևորությունները, եթե չկան անհապաղ պատճառներ»: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցել է Սիրիայի օդային տարածքով թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը: Զոհվել է ինքնաթիռի օդաչուներից մեկը, իսկ մյուսին հաջողվել է փրկել և անվտանգ տեղափոխել Սիրիայի «Խմեյմիմ» ռազմաբազա, որտեղ տեղեակայված են ռուսական ավիացիոն ուժերը:

Նմանատիպ նյութեր