110710 դիտում
18:32 28-11-2015
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ՝ ինչպես են ԱԱԾ-ի և Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից Նորք Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխն ու անդամները տեղափոխվում ԱԱԾ մեկուսարան. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈւԹ.
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրացված, ստացված օպերատիվ տեղեկություններով կատարված գործողություններից հետո Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի տներից մեկում մինչև ատամները զինված հանցախմբի կասկածյալ անդամների դեպքի վայրից տեղափոխումը ԱԱԾ մեկուսարան:
Խմբի պարագլուխը համարվող Արթուր Վարդանյանը տեղափոխվում է առանձին, իսկ մյուսները՝ ԱԱԾ համարանիշներով ավտոմեքենայով:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն:
Մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում էին Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց:
Նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել էր ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն էին կատարում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և կասկածվում էին, որ նախատեսել էին «տեռորիստական» գործողություններ կատարել մայրաքաղաքում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կատարվել էր պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:
[color=#EF2929]Դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ առաջիկա կիրակի` նոյեմբերի 29-ին, ժամը 22:00-ին` Արմենիա TV-ի [url=https://www.facebook.com/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-127386954074689/?fref=ts]«Սուր անկյուն»[/url] հաղորդաշարի եթերում: [/color]
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսակարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3288 դիտում
09:06 17-03-2016
Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի անդամները բացահայտել են, թե ով պետք է պայթեցներ ինքնաթիռը. «Ժողովուրդ»
4334 դիտում
13:39 27-11-2015
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նորք Մարաշում վնասազերծված խմբի եւ հնարավոր անհնազանդության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ