Մերկել, ժամանակն է, որ դուք հրաժարական ներկայացնեք. Կոչ Անգելա Մերկելին
Հակաէմիգրացիոն «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նախագահ Ֆրաուկե Պետրին կոչ է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարական ներկայացնել՝ փախստականների նկատմամբ վարվող «բաց դռների» քաղաքականության համար, գրում է Reuters-ը:
«Մերկել, ժամանակն է, որ դուք հրաժարական ներկայացնեք: Դուք դա կարող եք անել», -ասել է քաղաքական գործիչը: Նա նաև ասել է, որ Գերմանիայում փախստականների անսահմանափակ քանակությունը բարձրացնում է երկրում ահաբեկչության վտանգը:
Նշենք, որ այս կուսակցությունը դեմ է երկրում փախստականների թվի աճին ու հանդես է գալիս դրանց թիվը կրճատելու դիրքերից: