2514 դիտում
14:29 29-11-2015
Պաշտոնական Անկարան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Ռուսաստան մինչև «իրավիճակի կարգավորումը»
Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածության աճի ֆոնին Թուրքիայի արտգործնախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս հետաձգել ռուսաստանյան այցերը մինչև «իրավիճակի կարգավորումը»: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործանախարարության հայտարարությունը:
Պաշտոնական Անկարան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հատուկ անհրաժեշտության չայցելել Ռուսաստան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր հերթին հույս է հայտնել, որ ռուսական Су- 24 օդանավի հետ տեղի ունեցած միջադեպն այլևս չի կրկնվի:
«Ես իսկապես շատ վրդովված եմ կատարվածով, մենք չէինք ցանկանում դա, բայց տեղի ունեցավ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցել է Սիրիայի օդային տարածքով թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը: Զոհվել է ինքնաթիռի օդաչուներից մեկը, իսկ մյուսին հաջողվել է փրկել և անվտանգ տեղափոխել Սիրիայի «Խմեյմիմ» ռազմաբազա, որտեղ տեղեակայված են ռուսական ավիացիոն ուժերը:
Նմանատիպ նյութեր
1392 դիտում
22:54 08-05-2014
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Ուկրաինա
5820 դիտում
21:32 23-09-2022
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից մարզեր
9159 դիտում
18:40 23-09-2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին չայցելել որոշ մարզեր. Tert.am
Այս բաժնից
880 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
736 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
766 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում