Հայաստանի սամբիստները որպես բողոքի նշան չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը
Հայաստանը չի մասնակցի Սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը: Այս մասին ՖԻԱՍ, Եվրոպական Սամբոյի ֆեդերացիայի, համառուսաստանյան սամբոյի և սամբոյի ազգային ֆեդերացիաներին նամակով հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Նամակում նշված է. «Հարգելի պարոնայք նախագահներ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ համաձայն ս. թ. նոյեմբերի 28-ի ՀՍՖ Գործկոմի որոշման, չի մասնակցելու Սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝ որպես բողոքի և համերաշխության դրսևորում դեպի Համառուսաստանյան Սամբոյի Ֆեդերացիան թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»:
Նշենք, որ մրցաշարը կայանալու է Ստամբուլում՝ դեկտեմբերի 4-7-ը: