211652_close_icon
views-count1085 դիտում article-date 19:19 06-10-2020

Հայաստանի սպորտային մարմնամարզության թիմը չի մասնակցի Թուրքիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Բանն այն է, որ այն պետք է անցկացվեր դեկտեմբերի 9-13-ը Բաքվում, որին հայտ չէր ներկայացրել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություը: «Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահը գործկոմի առցանց նիստով առաջնության նոր վայր է դարձրել Թուրքիայի Մերսին քաղաքը։ Որոշումից մեր թիմը երկընտրանքի առջև չկանգնեց։ Նախ ՝ եվրոպականում օլիմպիական ուղեգիր չի խաղարկվում և բացի այդ, մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում, որպես տուգանք պետք է վճարեր երեք հազար եվրո։ Հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանի ղեկավարած ընտրանին պարապուրդի չի մատնվելու։ Նախատեսվում է Մինսկում նոյեմբերին անցկացնել ուսումնամարզական հավաք, որից հետո մասնակցել Բելառուսի գավաթի բաց խաղարկությանը։ Կհաջորդի մրցաշրջանի վերջին ակորդը․ ՌԴ Պենզա քաղաքում դեկտեմբերին տեղի կունենա օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային ավանդական հուշամրցաշարը։ Այդ ստուգատեսին ավանդաբար հանդես են գալիս բազմաթիվ հեղինակություններ, որոնց թվում կլինեն նաև մեր անվանի վարպետները»,- նշված է ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր