1939 դիտում
18:36 30-11-2015
Խաչատրյանական փառատոնը սպասված իրադարձություն է՝ իր բազմերանգ գույներով, հետաքրքիր ծրագրերով. Վահագն Պապյան.
Նոյեմբերի 28-ին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ մեծանուն դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ, բացառիկ էր այն առումով, որ Վահագն Պապյանը միաժամանակ հանդես էր գալիս որպես մենակատար և դիրիժոր։ Լեփ-լեցուն դահլիճը տպավորված էր համերգով: Հանդիսատեսը նշում էր, որ հայաստանյան բեմում այսպիսի ֆորմատով ելույթ չի հիշում։
Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացած երեկոյի ընթացքում նվագախմբի կատարմամբ հնչեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի նախերգանքը, ապա Դաշնամուրի թիվ 21 կոնցերտը (մենակատար՝ Վահագն Պապյան): Համերգի երկրորդ բաժնում ունկնդրին ներկայացվեց Կամիլ Սեն-Սանսի Երրորդ՝ սիմֆոնիան ՙԵրգեհոնով սիմֆոնիա՚:
Վահագն Պապյանն ուրախությամբ փաստեց, որ Խաչատրյանի անվան փառատոնն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է մեծ հաջողությամբ։ Ըստ մաեստրոյի՝ այն հանդիսատեսի կողմից սպասված իրադարձություն է՝ իր բազմերանգ գույներով, հետաքրքիր համերգային ծրագրերով։ Նրան հատկապես ուրախացնում է Երևանում ակտիվ երաժշտական կյանքի առկայությունը։ Վահագն Պապյանը, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին, ընդգծեց, որ տարեցտարի մեծ վերելք է տեսնում կոլեկտիվում. «Հետևելով Երիտասարդական նվագախմբին՝ ես նկատում եմ ուրվագծած մի մեծ ճանապարհ, որով ընթանում է նվագախումբը»։
Երևանի պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոն N 1-ի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Զաքարյանն ընդգծում է, որ Վահագն Պապյանը համաշխարհային կատարողական արվեստում մեծ երևույթ է, և մենք պետք է պարծենանք, որ ունենք Վահագն Պապյանի նման երաժիշտ. «Մենք պետք է կարողանանք փայփայել, գուրգուրել, պահպանել և վայելել նրա արվեստը։ Հազվադեպ է պատահում, որ նույն անձը և՜ փայլուն դիրիժոր է, և՜ փայլուն դաշնակահար։ Վահագն Պապյանը հենց այդ եզակի երաժիշտներից Երաժշտագետ Նոնա Ոսկանյանը նշում է, որ Վահագն Պապյանը ճանաչված ու պահանջված անուն է ամբողջ աշխարհում, նա կարողանում է երաժշտությունը մատուցել շատ ինքնատիպ, հետաքրքիր տեսանկյունից։
Նրա վիրտուոզ նվագը ծառայում է կոմպոզիտորի, ինչպես նաև իր՝ արվեստագետի մտահղացման բացահայտմանը։
Նշենք, որ Վահագն Պապյանը Վիանա դա Մոտա միջազգային մրցույթի դափնեկիր է (1979թ.)։ Ուսանել է Մոսկվայի պետական և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաներում։ Դաշնակահարի կարիերան մեկնարկել է 1980թ.։ 1984թ. կայացել է երաժշտի՝ որպես դիրիժորի առաջնաելույթը։ Նույն տարում հրավիրվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ որպես 2-րդ դիրիժոր, 1987-89թթ.՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1991թ. հանդես է եկել որպես Բեեր Շևայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, ինչպես նաև ղեկավարել է Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը։ Երաժշտի ելույթների աշխարհագրությունն ընդգրկում է 49 երկիր, հանդես է եկել աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ։ 2008-2013թթ. եղել է
Ղազախստանի պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 2006-ից առ այսօր Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է։
Վ. Պապյանը համագործակցել է Վ.Գերգիևի, Ա.Կորսակովի, Օ.Կոգանի, Դ.Խվորոստովսկու, Վ. Տրետյակովի և հայտնի այլ երաժիշտների հետ։ Մշտապես անսամբլային կազմում հանդես է գալիս ջութակահար Մ.Վենգերովի հետ։
Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Երաժշտական այս իրադարձության գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազա» հյուրանոցը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
22:50 12-04-2014
Բազմերանգ կակաչներն էլ ավելի են ընդգծել համաքաղաքային շաբաթօրյակի արդյունքները. ֆոտոշարք
22298 դիտում
16:10 20-10-2020
Ալիև, բարի գալուստ դժոխք, հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան։
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին