2212 դիտում
22:35 26-11-2015
«Լեփ-լեցուն դահլիճները խոսում էին այն մասին, որ խաչատրյանական փառատոնը սպասված իրադարձություն է». Ռուբեն Ասատրյան
Նոյեմբերի 25-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի համերգը կրում էր «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան. հանդիպում Ստրավինսկու հետ» խորագիրը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կատարեցին Իգոր Ստրավինսկու կամերային ստեղծագործությունները՝ «Զինվորի պատմությունը» և փողային գործիքների համար գրված Օկտետը։
Մաեստրո Ասատրյանը, անդրադառնալով Խաչատրյանի անվան փառատոնին, ընդգծում է, որ փառատոնային համերգները ներառում են բարդ երկացանկ։ Լեփ-լեցուն դահլիճներն էլ խոսում են այն մասին, որ փառատոնը սպասված մշակութային, երաժշտական իրադարձություն է։ Ռուբեն Ասատրյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում հաճախ հնչում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ. «Երիտասարդական նվագախումբն այսօր չափազանց մոբիլ է։ Ինքս հաճախ եմ համագործակցում այս կոլեկտիվի հետ, համերգներ, ձայնագրություններ եմ ունենում, և ինձ համար հաճելի է տեսնել, որ ուսանողներս այստեղ նվագում են ու դարձել են բարձրակարգ երաժիշտներ»։
Դիրիժորը նկատում է, որ 20-րդ դարի երաժշտական աշխարհի հսկաներից մեկին՝ Իգոր Ստրավինսկուն, նվիրված համերգային երեկոյի ընթացքում հնչած երկու ստեղծագործություններն էլ բավականին բարդ են և երաժիշտների համար իսկական փորձություն են։ Այս գործերը երկար ժամանակ չեն կատարվել Հայաստանում։
«Զինվորի պատմությունը» ուղեկցվում էր նաև ասմունքով։ Ըստ Ռուբեն Ասատրյանի, այս ստեղծագործությունը ենթադրում է բեմադրություն. «Ես հրավիրել եմ ռեժիսոր Ռուբեն Քոչարին, որպեսզի նա լսի, տեսնի, և գուցե հետագայում համատեղ ջանքերով բեմականացում իրականացնենք։ Մի բան, որը Հայաստանում երբեք չի եղել»։
Օպերային թատրոնի ջութակահար, մեներգիչ Կիմ Սարգսյանը Խաչատրյանի անվան փառատոնում առաջին անգամ հանդես է գալիս ասմունքողի դերում։ Կիմ Սարգսյանը նշում է, որ ներկայացումը գրվել է Առաջին աշխարհամարտի տարիներին։ Բնագիրը ֆրանսերեն է։ Ասում է, որ հուզվում է՝ որպես ասմունքող հանդես գալով։ Անդրադառնալով խաչատրյանական փառատոնին՝ նշում է, որ երաժիշտները փառատոներով էլ ապրում են՝ թե′ Հայաստանում և թե′ արտասահմանում, մասնակցելով փառատոների, շփվում ես տարբեր երաժիշտների, մշակույթների հետ։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազա» հյուրանոցը։
Նմանատիպ նյութեր
1936 դիտում
18:36 30-11-2015
Խաչատրյանական փառատոնը սպասված իրադարձություն է՝ իր բազմերանգ գույներով, հետաքրքիր ծրագրերով. Վահագն Պապյան.
4748 դիտում
17:16 05-07-2019
Լեփ-լեցուն «Հանրապետական» մարզադաշտ. այն, ինչ՝ անհրաժեշտ է
4505 դիտում
19:38 29-10-2018
Ռուբեն Ասատրյան. «Խաչատրյանի փառատոնի հագեցած ծրագիր բացահայտում է խաչատրյանական ամբողջ աշխարհը»
Այս բաժնից
460 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
436 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
997 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է