Մեսին ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն խաղացող
Իսպանական Պրիմերան ներկայացրել է 2014/2015 մրցաշրջանի արդյունքներով առաջնության լավագույններին:
Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Նշենք, որ Մեսին լավագույնն էր նաեւ նախորդ մրցաշրջանում: Բացի այդ, Մեսին ճանաչվել է Պրիմերայի լավագույն հարձակվող:
Լավագույն դարպասապահ է ճանաչվել Մեսիի թիմակից Կլաուդիո Բրավոն:
Լավագույն պաշտպան է ճանաչվել Սերխիո Ռամոսը, լավագույն կիսապաշտպան՝ Խամես Ռոդրիգեսը, երկուսն էլ՝ «Ռեալից»:
Իսկ լավագույն մարզչի մրցանակը շնորհվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին: