Մեսին ճանաչվել է ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն խաղացող
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն խաղացող:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Մեսին ստացել է ձայների 38%-ը` գերազանցելով Ռիյադ Մահրեզին («Լեսթեր», 20%), Պիեր-Էմերիկ Օբամեյանգին («Բորուսիա», Դորտմունդ, 15%) և Մեսութ Օզիլին («Արսենալ», 13%):
«Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (4:0) Մեսին դարձավ հեթ-տրիկի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև վաստակեց 11մ. հարվածի իրավունք: