211652_close_icon
views-count5379 դիտում article-date 18:07 01-12-2015

34-ամյա Սարգիսը օրագիրը դպրոցում մոռանալու համար արյունազեղման աստիճանի ծեծի է ենթարկել 9-ամյա որդուն

34-ամյա Սարգիս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշակերտական օրագիրը դպրոցում մոռանալու հարցի շուրջ վիճաբանել է անչափահաս որդու` 9 –ամյա Սարմեն Մկրտչյանի հետ, որի ընթացքում ձեռքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և կրծքավանդակի շրջանին, Ս.Մկրտչյանի առողջությանը` դեմքի և կրծքավանդակի շրջանների արյունազեղումների ձևով պատճառելով վնասվածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր