211652_close_icon
views-count1399 դիտում article-date 21:24 01-12-2015

Արդարադատության նախարարը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի մեկին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրին, քաղաքացիական հասարակություն-պետական մարմին համագործակցության խորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակը և այն խորացնելու ու զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Քարեն Հիլիարդը գոհունակություն է հայտնել հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում դոնոր կազմակերպությունների հետ Արդարադատության նախարարության՝ վերջերս կազմակերպած քննարկման վերաբերյալ և համոզմունքով նշել, որ այն կտա ցանկալի արդյունքը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր