19214 դիտում
11:17 02-12-2015
Շղթայական ավտովթար Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել են Lexus-ը, Mitsubishi-ն ու «99»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել են 47-ամյա Արսեն Բաբայանի վարած Lexus GX 470 մակնիշի 07 ՕQ 505 համարանիշի, 21-ամյա Վահե Եղիազարյանի վարած Mitsubishi Montero Sport 3.0 մակնիշի 57 AՏ 777 համարանիշի և 37-ամյա Հակոբ Քուրազյանի վարած Վազ 21099 մակնիշի 21 QQ 099 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը տեղում առաջին օգնությունն է ցուցաբերել վարորդներից Վ. Եղիազարյանին, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտարարելով, որ իր ինքնազգացողությունը լավ է և վթարի հետևանքով առողջական խնդիրներ չունի:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վարորդներից Վ. Եղիազարյանը, ով ավտոմեքենայով մասմամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Lexus-ին, իսկ Վազ 21099-ն էլ բախվել է Mitsubishi-ին:
Նշված վայրում ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցները կարողանում են այնպես աշխատել, որ խցանում տեղի չունենա, քանի որ հետաքրքրասեր վարորդների պակաս մայրաքաղաքը չունի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8361 դիտում
14:04 04-02-2014
Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել են «գոլդ» համարանիշներով BMW-ն և Нива-ն