211652_close_icon
views-count2148 դիտում article-date 23:32 03-12-2015

Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության մասնաշենքի բացմանը. ֆոտոռեպորտաժ

Այսօր` դեկտեմբերի 3-ին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության մասնաշենքի բացմանը: Մասնաշենքի կապիտալ նորոգումը սկսվել է մեկ տարի առաջ: Իրականացվել են շինարարական աշխատանքներ, մասնաշենքը հագեցվել է հաշմանդամների տեղաշարժի համար նախատեսված սարքավորումներով: Մշակվել են համակարգչային տեղեկատու ծրագրեր, որոնք կօգնեն դիմողներին առանց ժամանակ կորցնելու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայցից հետո տվել է համապատասխան ցուցումներ, հանձնարարականներ, որպեսզի վարչության աշխատակիցները ինչպես միշտ պատրաստակամորեն ընդունեն այցելուներին` կիսելով նրանց հոգսերն ու խնդիրները: Հաշմանդամների օրվան նվիրված ցերեկույթ է կազմակերպվել կամերային երաժշտության տանը, որտեղ հաշմանդամություն ունեցողների հարցերին պատասխանել է զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր