211652_close_icon
views-count1615 դիտում article-date 18:42 04-12-2015

Հայ ձյուդոյիստներն ավարտեցին իրենց մրցելույթները միջազգային մրցաշարերում

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը մեկ հաղթանակ տոնեց Տոկիոյում անցկացվող Գրանդ Պրիում: Հայաստանը ներկայացնող Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ թուրքմեն Գուլբադամ Բաբամուրատովայի նկատմամբ, այնուհետև պարտվեց ճապոնացի Յուկա Նիշիդային: Ձյուդոյիստը վաստակեց Օլիմպիական խաղերի վարկանիշային 20 միավոր: Նա ունի ընդհանուր 476 միավոր: «Հայաստանը ներկայացնող մարզիկների համար տարին, թերևս, ավարտված է: Մինչև տարեվերջ միջազգային մրցաշարերի այլևս չեն մասնակցի: Ձյուդոյի Հայաստնաի առաջնությանը մասնակցելու պարտավորությունից ազատվել են հավաքականի անդամենր Հովհաննես Դավթյանը և Ժաննա Ստանկևիչը»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Հայ ձյուդոյիստներն ավարտել են իրենց մրցելույթները միջազգային մրցաշարերում: Ձյուդոյի Հայաստանի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 13-ին «Խուլ և համրեր»-ի մարզապալատում, բացումը` 17:00-ին:

Նմանատիպ նյութեր