211652_close_icon
views-count3032 դիտում article-date 22:20 14-02-2022

Պեկին-2022. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 14-ին, Հայաստանի վերջին ներկայացուցիչները հանդես եկան Պեկին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը պարային զույգերի պայքարում զբաղեցրին 18-րդ տեղը: Նրանք այսօր հանդես են եկել ազատ ծրագրում և երկու վարժության համագումարում հավաքել 167.03 միավոր: Մրցմանը պարային 20 զույգ է մասնակցել:

Կարճ ծրագրում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 65.87 միավոր էին վաստակել և 19-րդ տեղով դուրս էին եկել եզրափակիչ:

Պեկին-2022-ում Հայաստանի ներկայացուցիչներ Կատյա Գալստյանն ավելի վաղ դահուկավազքի կանանց 10 կմ դասական ձևում 34:37.5 արդյունքով 74-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 93-րդ (39:43.4): Կատյա Գալստյանը հանդես է եկել նաև կանանց արագավազքում և գրանցելով 4:00:48 արդյունք՝ չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տղամարդկանց 15 կմ դասական ձևում 61-րդ տեղն է զբաղեցրել 99 մարզիկների պայքարում, իսկ սքիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում հայ դահուկորդը զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը, հայտնում է 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր